27.06.2026
Այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն. Արցախի նախագահ
27.02.2020
Այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն. Արցախի նախագահ

Այս ընտրություններն ունեն չափազանց կարեւոր համապետական նշանակություն եւ, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդակցության ընթացքում փետրվարի 27-ին հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը Նա նշել է, որ բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: VERELQ-ը հիշեցնում է, որ Արցախում մեկնարկել է նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: