Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել Ռուսաստանից կործանիչների ձեռքբերման հնարավորությունը, եթե Միացյալ Նահանգները հրաժարվի F-35-ի մատակարարումից: «Երբ մենք գնում էինք C-400 զենիթահրթիռային համակարգերը, մենք ոչ ոքից թույլտվություն չէինք հարցնում, եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա մենք կգնենք դրանք»,-նշել է Թուրքիայի ղեկավարը: «Եթե F-35-ի հարցը չլուծվի, ապա մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը: