24.11.2024
Հավատում ենք, որ այլևս երբեք չեն կրկնվի նման անմարդկային ոճրագործությունները. Սահակյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք և 3 մահ

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսով նոր վարակվածների թիվն ավելացել է 73-վ՝ ընդհանուր առմամբ հասնելով 1596-ի:


Մեկ օր առաջվա՝ պարիլի 23-ի դրությամբ գրանցվել էր հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 1523 էր:


Համաձայն պաշտոնական տվյալների, բացասական արդյունք է արձանագրվել 15960 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 994): Փաստացի այս պահին բուժվում է 840 անձ (մեկ օրում ավելացել է 24-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 659 անձ (վերջին մեկ օրում՝ 26 մարդ), 27 պացիենտ մահացել է: Վերջին մեկ գրանցվել է 3 մահ: