Այսօր շատ կարեւոր խորհրդակցություն ունեցանք ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ: Այս մասին Facebook-յան իր պաշտոնական էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այս պահին այս համակարգով արդեն իսկ սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում», - ասված է վարչապետի գրառման մեջ, որի հետ նա տեղադրել է նաեւ իր ելույթի տեսանյութը: