19.04.2025
Վարդենիսում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք. Գեղարքունիքի մարզպետ
prev Նախորդ նորություն

Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել պետպաշտոնյաներին չգործածել «հայոց ցեղասպանություն» եզրույթը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։


Վասիլի Բոնդարի նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան։



«Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը», - ասված է Բոնդարի նամակում, որում նաև նշվում է որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։


Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։


Ռադայի պատգաավորը սուր քննադատության է ենթարկել փոխնախարարի նամակը՝ նշելով, որ ԱԳՆ-ն անտարբել է Ուկրաինայի և նրա առանձին քաղաքացիների ճակատագրի հանդեպ: «Սա նաև որոշակի անձանց անգրագիտության հետևանքն է, որոնք այնտեղ աշխատում են», - ասել է նա:


Պատգամավոր Վոլոդինան հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։


 

Կողմերը կարգավորման որևէ կոնկրետ պլան չեն քննարկում. Մասիս Մայիլյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար