23.11.2024
Օդանավը Մոսկվայից ուղղություն վերցրեց դեպի Երեւան. Հայաստան է վերադառնում 203 քաղաքացի
prev Նախորդ նորություն

Վարդենիսում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք. Գեղարքունիքի մարզպետ

Վարդենիսում այս պահին կա կորոնավիրուսի հաստատված 47 դեպք: Նրանցից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որոնցից մեկն է բժիշկ: Պոլիկլինիկայում 9 դեպք կա հաստատված, որոնցից 2-ը բժիշկ են:


Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:


«Վարդենիսում դեռեւս խնդիր կա սկզբնաղբյուրի հայտնաբերման հետ կապված: Քաղաքում հաստատված առաջին դեպքը հայտնաբերվել է բժշկի մոտ, եւ պետք է հայտնաբերել, թե ումից է վարակվել նա, ում հետ է շփվել, որպեսզի պարզվի սկզբնաղբյուրը», - ասել է նա:


Պարետի որոշմամբ՝ այսօր առավոտյան ժամը 8-ից տեղաշարժի գրաֆիկ է սահմանվել Վարդենիսում: Քաղաքի մուտքերի-ելքերի մոտ 5 անցակետ է սահմանվել: 


Մարզպետի խոսքով, Վարդենիսի պոլիկլինիկան այժմ չի աշխատում, սակայն բժիշկների համարները փոխանցվել են թեժ գծին, որպեսզի բնակիչները կարիքի դեպքում զանգեն նրանց: Հիվանդանոցը մասնակի է գործում, իսկ շտապօգնության բաժանմունքը՝ ամբողջությամբ: