Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը այց կկատարի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը: Նրա խոսքով, նախատեսված է՝ Էրդողանի մասնակցությունը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական Խորհուրդ) VII գագաթնաժողովին, որը կանցկացվի այս ամսին Բաքվում: Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 14-15-ը: