Կցանկանայի լսել ևս մեկ խումբ հիասթափվածների մասին. նախկին պատգամավորը դիմել է Փաշինյանին
ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Պարոն վարչապետ, կցանկանայի լսել ևս մեկ խումբ հիասթափվածների մասին Ձեր մեկնաբանությունը, ովքեր տարիներ շարունակ, նաև, Ձեզ հետ միասին պայքարել են նախորդ ռեժիմի դեմ, երբեք անձնական շահ չհետապնդելով և չծախվելով, որի արդյունքում դանակահարվել են, պադեզդներում ծեծվել և այլն, իրենց ապրած կյանքով ապացուցելով, որ ազնիվ են և անկաշառ: Նրանցից շատերը արհեստավարժ են իրենց ոլորտներում և այսօր անտեսված են, կամ անչափահաս երեխաների հետ դիմանալով նախորդ ռեժիմի անարդարություններին՝ չդիմացան թավիշին և արտագաղթեցին՝ լինելով հեղափոխության առաջնագծում»,- գրել է Խաչատրյանը Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը վերջին երկու օրերի ընթացքում ուղիղ եթերում անդադառնում է բոլր նրանց, ովքեր, ըստ իրեն, հիասթափված են: Դրանց թվում նա նշել է թե՛ նախկին իշխանավորներին, թե՛ լրագրողներին, թե՛ սփյուռքի «մեր շատ սիրելի որոշ կառույցներ»: