ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու որոշումը դեռ չի կայացվել: Նրա խոսքով` այդ որոշումը պետք է կայացնեն կառավարությունը և նախագահը: ՌԴ Պետդուման Վրաստանի վերաբերյալ հայտարարություն է ընդունել, որում խորհուրդ է տալիս ՌԴ կառավարությանը` դիտարկել Վրաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը: