Փորձագետ Բորիս Դոլգովը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում պահպանողականների հաղթանակը կտրուկ կերպով չի փոխելու Իրանի արտաքին քաղաքականությունը: Ըստ նրա, Իրանի քաղաքականությունը՝հատկապես արտաքին, փոփոխության չի ենթարկվելու:Նա նշել է, որ իրանական հասարակության կոնսոլիդացիան ԱՄՆ-ի գործողությունների ֆոնին կրում է կայուն բնույթ: Իրանում ընտրողներից 29 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝կանայք: Իրանի խորհրդարանում 5 տեղ է հատկացվում էթնիկ և կրոնական փոքրամասնություններին՝հայերն ունեն 2 տեղ խորհրդարանում: Պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: