Մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. մի քաղաքացի ներս է մտել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք և փորձել է ինքնասպան լինել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ԱԱԾ աշխատակիցները կարողացել են կանխել քաղաքացու ինքնասպանությունը: Քաղաքացին ԱԱԾ վարչական շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արամ Շ-ն է, ով շեղբով վնասելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործել՝ պատճառաբանելով, որ կնոջը բերման են ենթարկել ԱԱԾ։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։