Հայ-ադրբեջանական սահմանին հոկտեմբերի 3-ի երեկոյան, 28-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կրակոցից: Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն էլ նշել է, որ զոհված զինծառայողն իրենց գյուղից է եղել, նա մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։