23.11.2024
Շոկային զարգացումներ նավթի շուկայում. բենզինը Հայաստանում կէժանանա՞. վերլուծություն
prev Նախորդ նորություն

Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում. վարչապետ

Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը 22.00-ից կմասնակցեն վիրտուալ երթին, որում իրենց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին:


Վիրտուալ երթը, որը կցուցադրվի ուղիղ եթերում, կմեկնարկի ապրիլի 24-ին ժամը 22.00-ին եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Այսպիսով երթին կարելի կլինի մասնակցել աշխարհի բոլոր ծագերից», - գրել է նա: