23.11.2024
Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում. վարչապետ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Պայմանավորված շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին, ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:


Սարգսյանի պաշտպանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը հայտնել է, որ հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացվի լրացուցիչ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է իր նախագահության ժամանակ՝ 2013-ին, թույլ տված մոտ կես միլիարդ դրամ չարաշահումների գործով, որը վերաբերում է գյուղոլորտին դիզվառելիք մատակարարելուն։ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը՝ համարելով այն «ապօրինություն, անարդարություն»: