24.11.2024
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվել է
prev Նախորդ նորություն

Տնտեսվարողներին՝ ներդրումների դեպքում թույլ կտրվի արագ ծախսագրել ամորտիզացիոն ծախսերը

Ազգային ժողովում քննարկվում են հարկային օրենսգրքում փոփոխությունների միջոցով ներդրումների խթանման հարցը: Խոսքը տնտեսվարողին՝ սարքավորումներ գնելու համար ներդրումների դեպքում ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրելու հնարավորություն տալուն մասին է:


«Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողները ներդրում է կատարում, այսինքն սարքավորումներ է գնում, ինքը չի կարող միանգամից տվյալ տարում այդ ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրել», - ասաց ապրիլի 22-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:


Նրա խոսքով, առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների եւ նման տեխնիկայի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի:


Ստացվում է, եթե մեկը մեկ մլն դոլարի հոսքագիծ է գնել, նշում է Թունյանը, չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել եւ ավելի քիչ շահութահարկ վճարել: Այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Այս փոփոխությամբ, Թունյանի խոսով, առաջարկում են, որ այդ հնարավորությունը տարածել բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը:


«Սա մոտիվացնելու է, որ տնտեսվարողները, որոնք մտադիր էին ներդրումներ անել եկող տարի կամ հաջորդ տարիներին, այդ ներդրումներն անեն այս տարի: Բուն տնտեսվարողն այդ էֆեկտը զգալու է ոչ թե այս տարի, այլ հաջորդ տարի, քանի որ հարկերը վճարելու է հաջորդ տարի, բայց տնտեսությունը դա զգալու է հիմա: Դա կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք»,-ասաց Թունյանը: