19.04.2025
Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք է գրանցվել
prev Նախորդ նորություն

Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է հաստատվել

Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է հաստատվել: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 21-ին թեստավորված 3 քաղաքացու հետազոտության արդյունքներն արդեն հայտնի են:


«Կրկնակի թեստավորվել էին Քարվաճառում օրեր առաջ նոր կորոնավիրուսի վարակով հաստատված երկու վարարակիրները, որոնցից մեկի մոտ թեստավորման արդյունքը եղել է բացասական:


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընթացակարգերի՝ եթե 24 ժամ հետո նշյալ քաղաքացու հետազոտության արդյունքները կրկին բացասական լինեն, ապա նա կհամարվի բուժված և բուժհաստատությունից դուրս կգրվի:


Երկրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը դեռևս դրական է, ինչը նշանակում է, որ նա շարունակելու է բուժման գործընթացը:


Երրորդ քաղաքացու թեստավորման արդյունքը ևս բացասական է, այսինքն՝ նրա մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել», - ասված է հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:


 

Շոկային զարգացումներ նավթի շուկայում. բենզինը Հայաստանում կէժանանա՞. վերլուծություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար