19.04.2025
Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող սակարկության ենթարկվել. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակման 72 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 1473 դեպք: Մեկ օր առաջ գրանցվել էր կորոնավիրուսի 1401 դեպք:


Բացասական արդյունք է արձանագրվել 14966 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1037): Փաստացի այս պահին բուժվում է 816 անձ (մեկ օրում ավելացել է 48-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 633 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 24 պացիենտ մահացել է:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը:


 

Արցախում նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք է հաստատվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար