23.11.2024
Շարունակել բանակցություններն անձամբ. ԵԱՀԿ ՄԽ-ի ու ԱԳ նախարարների հայտարարությունը
prev Նախորդ նորություն

«Հայփոստ»-ի շուրջ էպոպեան ավարտվեց. Հայկ Կարապետյանը նշանակվել է ընկերության տնօրենի ժպ

«Հայփոստ» ընկերության կառավարումը 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։


««Հայփոստ»-ի կառավարման դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է «Հայփոստ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ «Հայփոստ»-ը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբմունքներով»,- գրել է Արշակյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս մամուլը գրել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը իշխանությունը փորձում է յուրայիններով համալրել։ Մասնավորապես, «իշխանությունն ակտիվ լծվել է ընկերության ղեկավարի՝ Հայկ Ավագյանի փոփոխման հարցը գլուխ բերելու գործին»։ Այս լուրերի ֆոնին ապրիլի 17-ին վարչապետի մոտ քննարկվել էր փոստային կապի ազգային օպերատորի հետագա կառավարման մոդելն ու զարգացման հայեցակարգը։