Բաքուն և Մոսկվան արդյունավետորեն համագործակցում են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում, հայտարարել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության վարչության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան: «Ադրբեջանը և Ռուսաստանը փոխշահավետ համագործակցում են միջազգային ասպարեզում՝գլոբալ անվտանգության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Այս առումով պետք է ընդգծել՝ Բաքվի և Մոսկվայի համագործակցությունն ու համակարգումը ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում», - ասել է Աբդուլլաևան: Նրա խոսքով, Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները ինտենսիվորեն զարգանում են նաև՝ առևտրատնտեսական և ներդրումային ոլորտում, այդ թվում ՝ կողմերը ակտիվորեն համագործակցում են տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտում: