ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սելֆի է հրապարակել ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանի հետ: Քիչ առաջ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է հեռուսաաստղին: Նշել է, որ նա կարեւոր ներդրում ունի Հայաստանի ճանաչելիությունն աշխարհում մեծացնելու հարցում ու հույս հայտնել, որ Քարդաշյանը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ: Քարդաշյանն իր հերթին նշել է շ, որ ուրախ է հանդիպման համար: Քիմ Քարդաշյանը մի քանի օր է ինչ Հայաստանում է: Նա որպես հատուկ զեկուցող ելույթ ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովում։ «Գաղափարների շուկա» խորագրով քննարկմանը Քարդաշյանը, որպես սոցցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող անձանցից մեկը, կիսվեց իր փորձով, ներկայացրեց, թե ինչպես կարելի է այդ հարթակներն օգտագործել բիզնեսի զարգացման համար: Նա նաեւ հայտարարեց, որ մտադիր է բիզնես սկսել Հայաստանում: Նրա այցը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է: