24.11.2024
Հայաստանում արձանագրվել է 29-րդ մահը կորոնավիրուսից
prev Նախորդ նորություն

Արցախում նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի է ապաքինվել. նա տեղափոխվել է ՀՀ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:


Խոսքը ապրիլի 7-ին Արցախի Հանրապետություն մուտք գործած ՀՀ այն քաղաքացու մասին է, ում մոտ ապրիլի 8-ին հաստատվել էր կորոնավիրուսային վարակ:


Հետագա բուժման նպատակով նրան տեղափոխել էին ՀՀ:


ԱՀ տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից հինգն արդեն ապաքինվել են: