25.12.2025
 Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ. փաստաբան
08.11.2019
Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ. փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ինը բողոք է հանձնվել ՄԻԵԴ, որից հինգ-վեցը գրանցված են, բայց առայժմ չեն գտնվում հաղորդակցման փուլում։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց փաստաբան Արամ Օրբելյանը: Նա նշեց, որ ևս մեկը կապված է Սահմանադրական դատարան դիմելու հետ։ «Ազգային գործընթացի մասնակիցներին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 19-ը, որպեսզի դիրքորոշում ներկայացնեն, իսկ մինչև նոյեմբերի 12-ը բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կարծիք ներկայացնեն։ Սպասում ենք, որ որոշումը կլինի մինչև ընթացիկ տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ»,- տեղեկացրեց Օրբելյանը։ Փաստաբանն ասաց, որ ՄԻԵԴ որոշումը կատարման ենթակա է, հակառակ դեպքում Հայաստանը կհայտնվի մոնիթորինգի տակ։ Նա նաև հույս ունեմ, որ որոշումները կկատարվեն առանց հարկադրման միջոցների: Արամ Օրբելյանը նաև նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների սահմանափակումները հիմնավորված չեն։ Ըստ նրա, այդ արգելքը իրավաչափ չէ, այժմ պաշտպանական խումբը դիմել է օմբուդսմենին և դատարանին՝ խնդրելով հաստատել սահմանափակումների բացակայությունը։   Հիշեցնենք, նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու փաստաբանների միջնորդությունը։ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից: Նա մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: