Ռուսաստանը կդիտարկի Վրաստանի դեմ ընդունված քայլերի, մասնավորապես` ավիաթռիչքների արգելքի չեղարկման հնարավորությունը, եթե վերանան ռուսաստանցիների անվտանգության համար սպառնալիքները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում: «Հույս ունենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել հասարակական-քաղաքական իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության համար առկա սպառնալիքները»,-ասել է նա: «Մենք ցանկանում ենք բարեկամ լինել և համագործակցել` հանուն Ռուսաստանի և Վրաստանի բարօրության»,-հավելել է Լավրովը: