23.11.2024
Նիկոլի հոգեկանն էնքան վատ չի, որ ինձ վերագրի մասնաբաժին նաև Գավառի հիվանդանոցում. Մինասյան
prev Նախորդ նորություն

Նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել. բուժվում է 1000 անձ

Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1932-ի:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 20189 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1000 անձ (մեկ օրում ավելացել է 29-ով):


Վերջին տվյալներով ապաքինվել է 900 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ): Մահացածների թիվը 30 է: