24.11.2024
Գավառի վենդետան իրավապահ համակարգի անվճռականության հետևանք է. Չալաբյան
prev Նախորդ նորություն

Հայ-իրանական էներգետիկ ծրագրերը սառեցված չեն. դեսպան

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայ-իրանական էներգետիկ ծրագրերը սառեցված չեն:


Մասնավորապես, կորոնավիրուսի տարածումը չի խանգարել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանցման ծրագրին, այն ընթացքի մեջ է: Այս մասին հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը:


IRNA-ի հաղորդմամբ, դեսպանը նշել է, որ Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Իրանից Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման համար 60 տեխնիկների դիմավորելուն:


Հիշեցնենք, երրորդ գծի կառուցումը թույլ կտա էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնել:


Թումանյանը նաև ասել է, որ ստեղծված բարդ իրավիճակում Իրանից բեռնափոխադրումների ծավալը գրեթե չի փոփոխվել, իսկ ահա Հայաստանից արտահանման ծավալների ցուցանիշները փոքր-ինչ փոխվել են: