16.04.2025
«Բովանդակազուրկ լայվեր», «անհույս թոշակառու». Սարգսյանն արձագանքեց, Գևորգյանը պատասխանեց
prev Նախորդ նորություն

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց. Հայկ Մարության

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


"Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը:


Մրցույթով նախատեսում ենք ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:


Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը", - ասված է Մարությանի գրառման մեջ:


Եթե հաստատվի, որ Մինասյանը բաժնեմաս է ունեցել «Յուքոմ»-ում, այն կնվիրաբերվի «Իմ քայլ»-ին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան