Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԻԻՀ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ծրագրերը տապալվել են: Շիրվան քաղաքում իր ելույթի ժամանակ Իրանի նախագահն ընդգծել է, որ չնայած 14 ամիս շարունակ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի կոշտ պատժամիջոցներին՝ իրանյան ժողովուրդը կայուն դիմադրել է եւ չի հանձնել իր դիրքերը:«14 ամիսների ընթացքում աշխարհում խոշորագույն տնտեսական եւ ռազմական ուժը գործադրել է շատ կոշտ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցները կիրառվեին ցանկացած այլ ժողովրդի դեմ, դրանք կկործանեին այդ ժողովրդին, սակայն իրանցիները կայուն են»,-հայտարարել է Ռոհանին:Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կառավարությունը պարտություն է կրել բոլոր ուղղություններով, որոնք ընտրել էր իրանյան ժողովրդին հարվածելու համար: