27.07.2025
Գալու է մի օր, որ մենք չենք կարողանալու գնալ յուրաքանչյուր դեպքի հետևից. նախարար
prev Նախորդ նորություն

Վճարման հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս. նախարարը՝ 9-րդ ծրագրի շահառուներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զրուհի Բաթոյանը դիմել է 9-րդ ծրագրի շահառուներին՝  տեղեկացնելով, որ երկուշաբթի կշարունակվեն ծրագրի վճարումները:


«Եթե Ձեր դիմումը հաստատվել է, բայց հաղորդագրություն դեռ չի եկել, մի անհանգստացեք, վճարման մասին հաղորդագրություններն ուղարկվում են մաս-մաս, որպեսզի խուսափենք բանկերում կուտակումներից և չվտանգենք քաղաքացիների առողջությունը:

Խնդրում եմ բանկ մոտենալ հաղորդագրությունը ստանալու հաջորդ օրը կամ կայքում տեղադրված վճարման ցուցակում Ձեր անունը գտնելուց հետո»,- գրել է նախարարը Facebook-ի իր էջում:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է բեռնատարների համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին