6.04.2026
ՏՄՊՊՀ-ն մի շարք ապրանքատեսակների գների և պաշարների շուրջօրյա մոնիտորինգ է իրականացնում
prev Նախորդ նորություն

Կազմակերպվել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան․ ՄԻՊ-ին է դիմել ՌԴ գործընկերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում:


«Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ անհրաժեշտ է ընտանիքի հոր ներկայությունը Հայաստանում:


Տատյանա Մերզլյակովան նշել է նաև, որ քաղաքացին պատրաստակամություն է հայտնել Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող մոտակա չվերթով, այդուհանդերձ, ունի մտավախություն, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիության հիմքով իր մուտքը ՀՀ տարածք կարգելվի: Բարձրացված հարցի առնչությամբ հրատապության կարգով գրություն է հասցեագրվել Պարետին:


Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման նպատակով համագործակցել է Եկատիրենբուրգում ՀՀ պատվո հյուպատոսի և Պարետի հետ։ Համագործակցության արդյունքում, հաշվի առնելով գործի հանգամանքները, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացին ժամանել է Հայաստան»,- ասված է հաղորդագրությունում:


 

Որդիների միջոցով $22.4 մլն կաշառք է տվել ֆինանսների նախկին նախարարին. ԱԱԾ բացահայտումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար