1.10.2026
«Դոմոդեդովո» օդանավակայանում նախորդ օրվանից գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի. դեսպանություն
prev Նախորդ նորություն

Առաջիկայում կլինեն պարետի նոր որոշումներ. տեղի է ունեցել հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:


Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին և հետագա անելիքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսական, սոցիալական, կրթական, մշակութային և հանրային կյանքի մյուս ոլորտներում աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորությունների, վերահսկողության մեխանիզմների և մի շարք այլ հարցերի շուրջ:


Նիստի արդյունքներով առաջիկայում կլինեն պարետի համապատասխան որոշումներ:


 

Իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
24.09.2026
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգ չի առել. Ալեն Սիմոնյան