24.11.2024
Նիդերլանդների ու ՀՀ-ի միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակվի. նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում սոցցանցերում ատելության խոսքի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. ՄԻՊ

Հայաստանում սոցիալական ցանցերում ատելության խոսքի տարածման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է: Հատկապես ագրեսիան մեծ է կեղծ օգտատերերի և կեղծ խմբերից կողմից: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:


Նա նշեց, որ գրեթե բացակայում է առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ ու անգամ եթե երկու տեսակետ է քննարկվում, մի խումբը հայհոյում, վիրավորում է մյուս խմբին, վերջիններս էլ վիրավորում են նրանց խմբին:


«Խնդրում եմ՝ մի ներքաշվեք նման քննարկումների մեջ, որովհետև դա վտանգավոր է նրանով, որ կարող է իրական կյանք տեղափոխվել: Մենք ունեցել են այդպիսի դեպք, երբ վերջին իրադարձություններով պայմանավորված, մի քաղաքացի ծաղրող տեսանյութ էր հրապարակել մի կնոջ հետ կապված, կնոջ ազգականներն էլ պայմանավորվել էին հաշիվ մաքրել և բռնություն էին գործադրել: Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն, իսկ ինքնադատաստանը շատ վտանգավոր երևույթ է, որը չպետք է թույլ տանք կյանքում»,- ասաց Թաթոյանը:


Ռիսկային խմբում են, ըստ Թաթոյանի, նաև լրագրողները, քանի որ վերջիններիս ոչ միայն աշխատանքն է խոչընդոտվում, այլև նրանց նույնացնում են այն անձի հետ, որից նա կարող է հարցազրույց վերցնել: Արդյունքում լրագրողը թիրախավորվում է: