ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ստեփան Ծատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ:
Ստեփան Ծատուրյանի կենսագրությունը.
Աշխատանքային փորձ
2020թ․ հունվարից-ապրիլ
«Դիպ Անալիտիկա» ՍՊԸ, տնօրեն
2017-2019թթ.
«ՆորդԲայթս» ՍՊԸ, հիմնադիր, տնօրեն
2017- 2019թթ.
«ԱպոլլոԲայթս» ՍՊԸ, տնօրեն
2012-2017թթ.
«Նեյշնլ Ինսթրումենթս», Խելացի ցանցերի և մշտադիտարկման համակարգերի գծով բիզնեսի զարգացման տարածաշրջանային ղեկավար (Ռուսաստանը և ԱՊՀ, Արաբական երկրները և Աֆրիկա)
2008-2012թթ.
«Նեյշնլ Ինսթրումենթս», Համակարգերի ավագ ճարտարագետ, Ներդրվող համակարգերի թիմի ղեկավար
2008-2008թթ.
«Սաութ Թեք Քոնսալթինգ», տեխնիկական լուծումների ճարտարագետ
2006-2008թթ.
ԱՄՆՄԶԳ Հայաստանի, Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ավագ ծրագրավորող և տվյալների հավաքագրման համակարգող
2005-2006թթ.
«ՍԱԴԱ Սիսթեմս Հայաստան», ծրագրային ճարտարագետ
2004-2005թթ.
«Փրոջեքթ Հարմոնի» Հայաստան, ցանցային ադմինիստրատոր
2002-2004թթ.
ՀՊՃՀ համակարգչային կենտրոն, կրտսեր ցանցային մասնագետ
Կրթություն
2015-2018թթ.
ՀԱՊՀ, Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետ, տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան՝ «Հեռահաղորդակցական ցանցեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ
2001-2007թթ.
ՀՊՃՀ, Կիբեռնետիկայի ֆակուլտետ՝ «Միկրոէլեկտրոնիկա և կիսահորդչային սարքեր» և «Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա» մասնագիտություններով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: