16.04.2024
Մամուլ. Ինչո՞ւ են սրվել խնամիներ Ծառուկյանի և Սուքիասյանի հարաբերությունները
prev Նախորդ նորություն

Մամուլ. Որտե՞ղ է թաքնվում Գագիկ Բեգլարյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանի պաշտպանական թիմն առաջին ատյանի կայացրած կալանքի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան: Օրերս վերաքննիչում լսվել է բողոքը, դատարանը մերժել է այն, ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, ինչն էլ հաստատեց Բեգլարյանի փաստաբան Հրանտ Անանյանը. «Թեեւ վերաքննիչ դատարանը նշել է, որ առաջին ատյանում խախտումներ կային, սակայն վերաքննիչ դատարանն էլ իր հերթին նոր կոպիտ խախտումներ է թույլ տվել` փորձելով արդարացնել կալանավորման որոշումը, նույնիսկ հիմնվելով առաջին ատյանում հերքված ապացույցի վրա` հաշվի չի առել պաշտպանական կողմի փաստարկները»: Ըստ մեր աղբյուրների, ինչպես նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի, այնպես էլ այս դեպքում քրեական գործի ապացուցողական բազան բավականին թույլ է, իսկ առաջին ատյանի մեղադրանքներից մեկն արդեն իսկ վերաքննիչում հերքվել է: Հիշենք` Գ. Բեգլարյանի նկատմամբ հարուցված գործն առնչվում է Երեւանի ավագանու նիստերի որոշման իրավաչափությանը՝ կասկադի հարեւանությամբ գտնվող մանկապարտեզի վերակազմակերպման մասին, որի արդյունքում «առանձնապես խոշոր չափերի» հասնող անշարժ գույք է յուրացվել: Ի դեպ, որոշ տեղեկություններով` հետախուզման մեջ գտնվող նախկին քաղաքապետն, ի տարբերություն նախկին իշխանության մնացած «վտարանդիների», ոչ թե Մոսկվայում է, այլ` Դուբայում է գտնվում»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իմքայլականները, մանավանդ արցախյան խնդրին առնչվող Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններից, էլ առավել` իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ լայվերից հետո հասկանում են` իրենց լավ օրեր չեն սպասում, եւ ակամա կենտրոնանում են պարետ Ավինյանի վրա, որը վերջին շրջանում իրեն զգում է այնպես, ինչպես «ձուկը ջրում»։ Փաշինյանն էլ փորձում է նրան ափ նետել, շնչահեղձ անել, այնուհանդերձ, արդեն իսկ խոսակցություններ կան թիմում, որ նրա նկատմամբ այլեւս «լիչնիյ նեպրիյազն» չունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որին «թեթեւ սահքով» նույն «գորշ կարդինալ» Ավինյանը առաջին փոխվարչապետից ուղարկեց ԱԺ` մլուլ տալու, գործադիրում ազդեցության ողջ դաշտը վերցնելով իր վերահսկողության տակ: Ու սա դեռ բոլորը չէ. «Իմ քայլի» սորոսականների որոշակի թեւ եւս սկսել է համակրանքով վերաբերվել Ավինյանին, ինչն էլ ակնհայտորեն անհանգստացնում, դուր չի գալիս Փաշինյանին, եւ վերջինիս լայվերից մեկը հատկապես այդ ակնարկներն էր պարունակում»:


«Իրատես» թերթը գրում է. «Իշխանության ներսում կասկածի որդը սկսում է գլուխ բարձրացնել։ Նիկոլ Փաշինյանը սկսել է չվստահել անգամ իր նեղ շրջապատին, որոնք նախկինում որոշակի վստահություն էին ներշնչում։ Այս թեմայով վերջերս ընդունված օրենքի առնչությամբ կառավարությունից բավական ուշագրավ տեղեկություն մեզ հայտնեցին։ Խոսքը մարդկանց «տեղորոշման» վերաբերյալ հայտնի օրենքի մասին է։ Արդեն իսկ ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր չէ վիրուսի ողնաշարը կոտրել, վկան ամեն օր վարակակիրների մեծացող թիվն է։ Սա նաեւ ոչ այնքան իշխանության ընդդիմախոսներին, որքան հենց իշխանության ներկայացուցիչներին հատ-հատ հետեւելու, նրանց հետ շփվող մարդկանց շրջանակը պարզելու համար է։ Նիկոլ Փաշինյանի համար այս օրերին շատ կարեւոր է պարզել, թե ում հետ ու ինչ «դավադիր» ծրագրեր են մշակում յուրայիները, ում հարցում կարող է վստահ լինել, ում՝ ոչ։ Ամեն վայրկյան նախկին իշխանության «մնացորդներից» սարսափող, սեփական թիմակիցներից հարվածի սպասող Փաշինյանն այս օրենքի միջոցով եւս նպատակ ունի «բացահայտելու» իր իշխանության անդամներին։ Ի դեպ, պատահական չէ, որ այս նախագիծը դժգոհության առիթ էր դարձել հենց իմքայլականների շրջանում, որովհետեւ նրանք էլ էին հասկանում` հայտնվելու են խոշորացույցի տակ։ Նույն աղբյուրների պնդմամբ, տհաճ իրավիճակներից խուսափելու համար կառավարության անդամները, իմքայլականները համատարած «գաղթել» են առավել ապահով կապի «զոնա», որպեսզի խուսափեն Փաշինյանի «սեւ ցուցակում» հայտնվելու հեռանկարից»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իմքայլական պատգամավորները, որոնք պարգեւավճարներ չստանալու հետ կապված դիսկոմֆորտի մեջ են, կրկնակի դիսկոմֆորտի մեջ են հայտնվել կորոնավիրուսի եւ սահմանները փակվելու արդյունքում չեղարկված գործուղումների պատճառով։ «Միայն անցած տարի այդ գործուղումները կազմել են մոտ 900 միլիոն դրամ գումար` երեք անգամ ավել պետբյուջեով նախատեսվածից, ինչն իսկապես առասպելական թիվ է` չունեցած ՕԳԳ-ի համեմատ։ Իրականում զուտ տուրիզմ է եղել։ Սակայն այդ թվերի մեջ ուրույն հմայք ունեն օրապահիկին հատկացված գումարները, որոնք նույնպես փոքր չեն՝ նախկիններից ժառանգած լավագույն ավանդութներին չդավաճանելու օրինչափությամբ, օրապահիկների չնչին մասն են պատգամավորները ծախսել, տարբերությունը դարձրել են «նախնական կապիտալ»։ Ինչը նույնպես փոքր թիվ չէ, եւ այսօր դրանից էլ են զրկվել ու անհամբեր սպասում են, թե երբ են կրկին «թռչելու»։ Նրանք պատրաստվում են կարանտինի ավարտից անմիջապես հետո գործուղումների հարցը շատ արագ բարձրացնել Արարատ Միրզոյանի առջեւ։ Ի դեպ, Լենա Նազարյանի մատնանշած` քիչ նվիրվելու պատճառներից մեկն էլ սա է»,- ասաց ԱԺ մեր աղբյուրը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ԱԺ պատգամավորները վերջին շաբաթներին ակտիվ աշխատել են խորհրդարանում, շփվել լրագրողների, իրենց օգնականների եւ ԱԺ աշխատակազմի հետ, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավարությունը նոր է որոշել պատգամավորներին պարտադիր մեկուսանալու հանձնարարական տալ, այն էլ միայն կորոնավիրուսի համար թեստավորումից հետո։ Ինչպես հայտնի է ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները ԱԺ-ի հաշվին կթեստավորվեն։ Թեստավորումը տեղի կունենա Նաիրի ԲԿ-ում։ Տիգրան Գալստյանի՝ պատգամավորներին ուղղված գրության մեջ նշվում է, որ ինքնամեկուսանալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց անձնական մեյլերին չեն ուղարկել թեստերի պատասխանները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Նախագծով ըստ էության հնարավորություն է տրվում բռնագանձել բոլոր մարդկանց գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Ընդ որում, օրենքը վերաբերում է մինչև 1991 թվականը ձեռք բերված գույքին: Նախագծերի փաթեթի ընդունումից հետո այն սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և միայն նրա ստորագրումից հետո այն կսկսի գործել։ Արմեն Սարգսյանն այն ստորագրելու համար ունի 21 օր, սակայն չի բացառվում, որ կրկին օգտվի Սահմանադրությամբ իրեն վերահապահված հնարավորությունից և այս նախագծի սահմանադրականությունը վիճակի Սահմանադրական դատարանում։ Նկատենք, որ սահմանադրականության հետ կապված խնդիրներ են տեսնում անգամ իմքայլականները եւ բարձրաձայնել են այդ մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախագահը դեռ չի շտապի ստորագրել նախագիծը եւ այժմ այն իրավական փորձաքննություն է անցնում աշխատակազմի կողմից և նոր վերջնական որոշում կկայացվի։ Նկատենք, որ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքը, որը ենթադրում է դատավորների բարեվարքություն, Արմեն Սարգսյանը ստորագրեց վերջին պահին՝ 21-րդ օրը՝ խոստանալով սակայն հետևել կիրառմանը, իսկ Բանկային գաղտնիքի մասին օրենքն էլ ՍԴ-ում է և բանավոր ընթացակարգով կքննվի ապրիլի 28-ին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին կայցելի Արցախ։ Պաշտոնյան Ստեփանակերտ կգործուղվի ապրիլի 27-28-ը։ Նկատենք, որ վերջին շրջանում Արմեն Գրիգորյանը հաճախ է այցելում Արցախ։ Ընդ որում, նա Արցախ էր այցելել ոչ միայն մինչեւ համապետական ընտրությունները, այլ նաեւ դրանից հետո՝ մինչեւ նախագահական երկրորդ փուլը։ Այս անգամ պաշտոնական մեկնաբանմամբ Արմեն Գրիգորյանն Արցախ է մեկնում՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։ Նկատենք, որ օրեր առաջ Արմեն Գրիգորյանը հանդիպել էր Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ՝ Երեւանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, չի բացառվում, որ մեկ անգամ եւս հանդիպում լինի արդեն Ստեփանակերտում։ Բացի այդ, հանդիպում է նախատեսված նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումները բազմազան են լինելու՝ նաեւ ռազմական իշխանության հետ եւ այն մեկնաբանվում է որպես անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը Արցախի նախագահի ընտրություններում գրեթե անթաքույց սատարում էր Մասիս Մայիլյանին, որը 5000-ին մոտ ձայն հավաքեց»:


«Իրատես» թերթը գրում է. «Դժվար է ասել, թե իշխանությունը երբ կորոշի հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումը հանել, բայց դա մեծ պատուհաս է դարձել աշխատող քաղաքացիների, հատկապես պետական ծառայողների համար։ Նրանք այս իրավիճակում համ աշխատում են, համ առողջությունը ռիսկի ենթարկում, համ էլ ստացած աշխատավարձը գրեթե ամբողջովին տալիս են տաքսիներին։ Օրերս մի շարք պետծառայողներ մեզ հետ զրույցում իրենց վրդովմունքը հայտնեցին առ այն, որ իշխանության վերնախավը, որ ծառայողական մեքենաներով է պտտվում, մոռանում է, որ շարքային աշխատողները օրը նվազագույնը 2000 դրամ են տալիս աշխատանքի գնալու եւ գալու համար։ Մեր դիտարկմանը` պետական կառույցներն իրենց աշխատակիցներին տրանսպորտով չե՞ն ապահովում, մեր զրուցակիցները հավաստիացրին, թե բոլորը չէ, որ նման հնարավորություն ունեն։ «Ողջ ամսվա աշխատավարձս տվել եմ տաքսիներին, թող գոնե ավտոբուսների երթեւեկությունը թույլատրեն ու հսկողություն սահմանեն, որ մարդիկ իրար շալակ չբարձրանան»,- զայրացած նշեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով հայտնի առածը. «Կուշտն ի՞նչ գիտի, թե սովն ինչ է»։ Եվ իսկապես, ի՞նչ անի այն քաղաքացին, որն ընտանիքի միակ կերակրողն է, իսկ ամսվա ողջ աշխատավարձն էլ հերիքում է միայն ճանապարհածախսին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոփոխվել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները։ Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի փետրվարի 12-ի հրամանով, ստեղծվել էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում մշակեր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացներ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Սակայն որոշում է կայացվել փոփոխել ժամկետները եւ պատճառը թերեւս արտակարգ դրությամբ ստեղծված իրավիճակն է, քանի որ հանձնաժողովի նիստերը չեն կայանում։ Այսինքն, մայիսին պետք է հանձնաժողովն արդեն մշակած ունենար բարեփոխումների հայեցակարգը, սակայն հաշվի առնելով դրա անհնարինությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է փոփոխել ժամկետները, եւ սահմանել, որ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է մշակել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը մշակել եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Ստացվում է, վերջնական նախագիծը պատրաստ պետք է լինի միայն հաջորդ տարի։ Հավելենք, որ հանձնաժողովը կազմված է 15 հիմնական անդամից, ի պաշտոնե ընդգրկված են արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, ՀՀ օմբուդսմենը, նաեւ ԲԴԽ-ից մեկ անդամ, հասարակական կազմակերպության 2 ներկայացուցիչ, 6 իրավաբան-գիտանական»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 28-ին գրավոր ընթացակարգով Սահմանադրական դատարանը կսկսի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի դատաքննությունը։ Արման Թաթոյանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենք-ի 9-րդ հոդվածը։ Թաթոյանը նկատել է, որ այդ օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ: Նրա խոսքով, ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար: Թաթոյանը նաև թվեր էր ներկայացրել, ըստ որի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարիներ ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի: Եվ նրա դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Եվ ահա, դիմումը ՍԴ-ի կողմից ընդունվել էր վարույթ եւ ապրիլի 28-ին տեղի կունենա դատաքննությունը»:


«Իրատես» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկության համաձայն` մայրաքաղաքի պոլիկլինիկաներում կտրուկ նվազել է կանչերի քանակը, նկատելի է սուր շնչառական վարակների հետ կապված նվազումը։ Տեղեկությունը տեղեկություն, սակայն, ինչպես ասում են, «доверяй, но проверяй»։ «Այո, աննախադեպ նվազել են կանչերը։ Արդեն երրորդ շաբաթն է կանչերի թիվը օրական 3-4 է։ Նման պատկեր ունենում ենք օգոստոսին»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեցին Երեւանի մի շարք պոլիկլինիկաների ղեկավարներ` ընդգծելով, որ դեկտեմբերից մինչեւ մարտի վերջ կանչերի թիվը օրական գերազանցել է մեկ տասնյակը, որոնց գերակշիռ մասը սուր շնչառական վարակներն են եղել։ Հետաքրքրական է, որ 2020-ի ապրիլի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի տվյալները, ըստ մասնագետների, ցածր են անգամ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսօր ստեղծված իրավիճակում սա իսկապես հետաքրքիր ֆենոմեն է։ Բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ կանչերի թիվը նվազել է։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում փաստեց նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության, պոլիկլինիկաները համակարգող գլխավոր մասնագետ Անահիտ Չարխիֆալակյանը.


«Այո, ձեր հետաքննության արդյունքները ճիշտ են։ Յուրաքանչյուր ուրբաթ մենք ուսումնասիրում ենք պոլիկլինիկաներից ստացված տվյալները։ Իսկապես վերջին 4-5 շաբաթում զգալիորեն նվազել է կանչերի քանակը, սակայն որքանով է նվազել սուր շնչառական վարակների հետ կապված կանչերի թիվը, չենք կարող ասել, քանի որ նման ստատիստիկա չենք վարում»։ Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ նվազել է պոլիկլինիկա այցելողների թիվը, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Առաջինը՝ Covid 19-ի ստեղծած իրավիճակից ելնելով պոլիկլինիկաների աշխատանքները վերադասավորվել են։ Երկրորդ՝ մեծահասակ, տարեց մարդկանց այցելում են սոցիալական աշխատակիցները։ «Մեր քաղաքացիների ելումուտը հնարավորինս սահմանափակելու նպատակով, պոլիկլինիկաները քրոնիկ հիվանդներին նախապես ապահովել են երկու ամսվա դեղորայքով։ Հատուկ օրեր են սահմանվել նաեւ երեխաների պատվաստումները իրականացնելու համար։ Քանի որ մեր տարեց քաղաքացիներին այցելում են սոցաշխատակիցները, վերջիններիս այցելությունները պոլիկլինիկաներ եւս սահմանափակվել են»,- ասաց Անահիտ Չարխիֆալակյանը։ Ի դեպ, մեր ունեցած տեղեկության համաձայն, պոլիկլինիկաների սպասարկումից այս օրերին դժգոհություններ չեն եղել։ Բայց եւ այնպես, հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված կանչերի թվի նվազումը։ Գուցե մարդիկ սովորական գրիպի դեպքում անգամ խուսափում են դիմելուց բժշկին՝ Covid 19-ով պայմանավորված, կամ էլ պետք է ենթադրել, որ ձեռնարկվող միջոցառումները բարենպաստ ազդեցություն են ունեցել»:


«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «100-րդ տարելիցից հետո հարց էր ծագում, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ հատուցման ուղղությամբ: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոտի Հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը` 2015 թ. հունվարի 29-ի համահայկական հռչակագրով արդեն լուրջ ռազմավարական փոփոխություն կատարվել է պայքարում, ամրագրվել է, որ խնդիրը մեր միայն ճանաչման ու դատապարտման մեջ չէ, այլեւ պահանջատիրության Ա. Մարուքյանը նկատում է` որքան էլ հակառակ հայտարարություններ անի թուրքական կողմը, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող չազդել նաեւ նրանց վրա. «Օղակն աստիճանաբար սեղմվում է: Այս պահին թուրքական իշխանության կողմից մենք դիմադրության, հակադրվելու, անգամ կանխելու, թույլ չտալու բանաձեւերի ընդունաման փորձեր ենք նկատում, իսկ սա խոսում է այն մասին, որ այդ ճանաչումներն իրապես շատ են ազդում նրանց հետագա գործողությունների վրա»»:


 


 

Կառավարության կողմից ձեռնարկված սոցիալական միջոցառումները բավարար չեն. Ղուկասյան
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel