23.11.2024
Ապրիլի 30-ը 2019-ին ձեռք բերված ավտոմեքենաների պատշաճ ձևակերպման վերջնաժամկետն է. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել. փաստաբանը հաստատում է

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբանը հաստատում է՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:


Միջնորդությունը հիմքում, ինչպես VERELQ-ի հետ զրույցում նշում է Մակինյանը, ընկած է փողերի լվացման և ապօրինի հարստացման հատկանիշներով հարուցված քրեական գործը: «Միջնորդությունը ներկայացվել է դատարան, ընթանում է դատական գործընթաց, չեմ կարող ասել, թե երբ կկայացվի որոշում», - ասաց փաստաբանը՝ նշելով, որ երկու դրվագներով էլ հարուցված քրեական գործն անհիմն է:


Փողերի լվացման դրվագով, ինչպես նշում է Մակինյանը, խոսքը վերաբերում է Միքայել Մինասյանի մի հաշվեհամարից իր օրինական եկամուտները մեկ այլ հաշվեհամարին փոխանցելուն: «Սա օրինական գործընթաց է, սակայն ՊԵԿ-ը փողերի լվացում է տեսել», - ասաց Մակինյանը:


Ինչ վերաբերում է ապօրինի հարստացման խնդրին, Մակինյանը նշում է, որ խոսքը տեխնիկական վրիպակի մասին է: «Բանն այն է, որ Միքայել Մինասյանի հայտարարագրերը լրացրել է նման ծառայություն մատուցող ընկերություն, որի աշխատանքում վրիպակ է տեղի ունեցել», - ասաց նա՝ հավելելով, որ Մինասյանին պատկանող բաժնեմասերի վաճառքից գոյացած եկամուտն ավելի քիչ է եղել, քան հայտարարագրվել է:


«Իսկ հայտարարագրվել է ավելի մեծ գումար, որը սխալ է եղել: Այդ գումարն իրականում չկա: Իմ խոսքերը փաստարկված են, քանի որ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը», - ասաց նա: