Ucom-ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նոր ընկերություն է հիմնել
Ucom ընկերության հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եղբոր՝ Ալեքսանդր Եսյանի հետ միասին ընկերությունից դուրս գալուց հետո հայտարարում են նոր ընկերություն ստեղծելու մասին:
Այս մասին Հայկ Եսայանը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:
«2020 թվականի ապրիլի 20-ին ես և Ալեքսանդր Եսայանը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ենք գրանցել։ «ՕԼՆԵԹ» ՍՊԸ-ն հայաստանյան սպառողին կմատուցի նորարար թվային ծառայություններ հեռահաղորդակցության ոլորտում»,- գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայկ Եսայանը հայտարարեց Ucom ընկերությունից հեռանալու մասին: Նա նշել էր, որ հեռանալուց հետո ինքն ու իր թիմը գնում են նոր օպերատոր հիմնելու ճանապարհով:
«Եթե անհրաժեշտություն լինի, ինչպես 12 տարի առաջ, նոր կաբելներ կքաշենք և կստեղծեն ավելի լավ օպերատոր։ Մենք խաբված ենք, և իրենց մեջքի հետևում խաղեր են եղել», - ասել էր նա։
Հայկ Եսայանը, որ իր եղբոր հետ տիրապետում է Ucom ընկերության բաժնետոմսերի 6 տոկոսին, ավելի վաղ հայտնել էր, որ բաժնետերերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով ընկերության տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել:
Նրա քայլին հետևել էին ընկերության ղեկավարությունն ու տեխնիկական անձնակազմը՝ ավելի քան 800 աշխատակից: Այնուհետև Ucom-ը դիմել էր իրավաբանական անձանց ռեգիստր՝ ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանին նշանակելու հարցով։ Ապրիլի 14-ին ընկերությունը հայտարարել էր, որ նոր տնօրենը հենց Խաչատրյանն է։