Կստեղծվի ներքին գործերի նախարարություն և նոր պարեկային ծառայություն
Հայաստանում ոստիկանության 2020-2022 թթ.բորափոխումների ռազմավարության շրջանակում կձևավորվի ներքին գործերի նախարարություն, որը կմշակի քաղաքականությունը ոլորտում և քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտում բարեփոխումների իրականացման համար: Այս մասին կառավարության ապրիլի 23-ի նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նոր ռազմավարությամբ նխատեսվում են մի շարք կառուցվածքային փոփոխություններ: «Ոստիկանության մեջ տարանջատվում են քաղաքացիական բնույթի ծառայությունները բուն ոստիկանական բնույթի ծառայություններից։ Մասնավորապես՝ անձնագրային և վիզաների վարչության հետ կապված գործառույթները, հաշվառման քննական կենտրոնների գործառույթները դուրս են բերվում ոստիկանության համակարգից և ներքին գործերի նախարարության կառուցվածքում արդեն կլինեն, որ ապահովվի նմանատիպ ծառայությունների արդյունավետ մատուցումը հասարակությանը և միաժամանակ ապահովվի ոստիկանության՝ բուն ոստիկանական գործառույթների վրա կենտրոնացումը», - ասաց նախարարը՝ հավելելով, որ կձևավորվի ներքին գործերի նախարարություն, որը կլինի քաղաքականության մշակողը և քաղաքական պատասխանատվություն կկրի ոլորտում բարեփոխումների իրականացման համար ։
Ռազմավարությամբ, ինչպես նշեց նախարարը, նաատսվում է ստեղծել նոր պարեկային ծառայություն, որը կներառի ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պարեկապահակետային որոշակի գործառույթները, այդ թվում՝ կզբաղվի հասարակական կարգի պահպանությամբ։
Թեմային անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2021-ի առաջին եռամսյակում պետք է Հայաստանում լիելու է նոր պարեկային ծառայություն, որը ենթադրում է ոստիկանության արտաքին ամբողջ ծառայության փոփոխություն։ «Պարեկային ծառայության համար պետք է դասընթացներ կազմակերպվեն ոստիկանության կողմից», - ասաց նա։
«Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր՝ սկսած տեխնիկական միջոցներից, հագուստից, ավտոմեքենաներից, այսինքն՝ բացարձակապես պետք է լինի նոր։ Երկրորդ փուլում մենք կստեղծենք ներքին գործերի նախարարություն։ Հետագա ամբողջ քաղաքականությունը կիրականացնի ներքին գործերի նախարարությունը»,- նշեց վարչապետն ու հիշեցրեց, որ նախարարության ստեղծման մասին քննարկումներն ամենաակտիվներից էին վերջին տարիներին։