18.02.2026
Քաղաքապետը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակել
prev Նախորդ նորություն

Ուսանողական վարկեր ստանալու պայմանները հեշտացվեցին

Կառավարությունը դյուրացրեց ուսանողական վարկեր ստանալու պայմանները՝ հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում:


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքով, ներկայումս Հաայաստանում սպասարկվում է 11 150 ուսանողական վարկ:


Ծրագրով նախատեսվում է, որ 80 տոկոսից բարձր ՄՕԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոսով: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն. «Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ հեշտացվել է, մենք հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար և ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»,- ասաց Ջավադյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ ըստ ծրագրի՝ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում, այսինքն՝ 80-ից բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որևէ վճարում չեն անի և կսկսեն այն անել միայն ավարտելուց հետո:


«Փաստորեն, 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»,- շեշտեց վարչապետը:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:

Յոթ չափենք, մեկ կտրենք. Նիկոլ Փաշինյանը՝ գումարները ծախսելու մասին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան