Քաղաքապետը Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար է նշանակել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Էդմոնդ Ղազարյանը նշանակվել է Նորք – Մարաշ վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին Ղազարյանը գրել է Facebook-ի իր էջում:
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ նշանակվել եմ Նորք - Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում: Վստահեցնում եմ ձեզ, որ իմ պաշտոնավարման ընթացքում հնարավորինս կանեմ ամեն ինչ հավուր պատշաճի՝ ձեզանից յուրաքանչյուրին աջակցելու, ձեր հոգսերը թեթևացնելու, առկա բոլոր խնդիրները լուծելու, ինչպես նաև այս վարչական շրջանի տարածքի բարեկարգման ծրագիրը ավելի լայնածավալ ու հետաքրքիր դարձնելու և այն լիարժեք իրականացնելու համար՝ հանուն համայնքի հարատևման։ Հուսով եմ՝միասին մշտապես բարձր կպահենք համայնքի պատիվը»,- դիմելով համայնքի բնակիչներին գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ղազարյանը նախկինում զբաղեցնում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: