24.11.2024
Մահացել է գիտնական և գործարար Ասո Դավիդյանը. Փաշինյանը ցավակցել է
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի գերագույն դատարանն արդարացրել է ընդդիմադիր Իլգար Մամեդովին

Ադրբեջանի գերագույն դատարանն ապիլի 23-ին կայացրած վճռով արդարացրել է ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» (ReAl) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին:


Ինչպես հայտնում է minval.az-ը, ReAl-ի առաջնորդ գործով բողոքը դատարանում քննվել է ապրիլի 22-ին ու հաջորդ օրը դատարանի որոշմամբ նա արդարացվել է:


Նշվում է, որ 2013 թվականին նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել գործող նախագահ Իլհամ Ալիևի հետ, Մամեդովը ձերբակալվել և 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:


Մամեդովն ազատ արձակվեց բանտից 2018 թվականին միջազգային հանրության ճնշման արդյունքում: Նա, սակայն պահանջում էր ամբողջովին արդարացնել իրեն՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է և քաղաքական դրդապատճառներ ունի:


Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավելի վաղ ապօրինի է համարել Մամեդովի ձերբակալությունը, անցած ամիս էլ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանին մեկուկես ամիս ժամանակ է տվել ընդդիմադիր գործչի նկատմամբ դատավճիռը չեղարկելու համար: