Մահացել է գիտնական և գործարար Ասո Դավիդյանը. Փաշինյանը ցավակցել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել գիտնական և գործարար Ասո Դավիդյանի մահվան կապակցությամբ:
Վարչապետի ուղերձում մասնվորապես ասված է.
«Մեծ ցավով և ափսոսանքով ընդունեցի Ասո Դավիդյանի մահվան բոթը։ Ի սրտե ցավակցում եմ նրա բոլոր հարազատներին և մտերիմներին։
Ասո Դավիդյանի մահը մեծ կորուստ էր բոլորիս համար։ Նա ժամանակակից հայկական սփյուռքի և ԱՄՆ հայկական համայնքի ամենանշանավոր և կարկառուն դեմքերից էր, որը հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր գիտնական և գործարար, այլ նաև մեկենաս և առատաձեռն բարերար։
Մեծ դրվատանքի և երախտագիտության է արժանի հատկապես Հայաստանին ցուցաբերած նրա բազմամյա օժանդակությունը։ Հայաստանի անկախության տարիներին նրա միջոցներով և ջանքերով շուրջ երեք հարյուր պետական ծառայող և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կրթություն են ստացել և վերապատրաստվել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։
Ասո Դավիդյանը բովանդակալից և հագեցած կյանք է ապրել։ Նրա անցած ուղին և դավանած բարձր արժեքներն օրինակելի են մեր հասարակության և հատկապես երիտասարդ սերնդի համար։
Աստված հոգին լուսավորի»: