24.11.2024
Ուսանողական վարկեր ստանալու պայմանները հեշտացվեցին
prev Նախորդ նորություն

Յոթ չափենք, մեկ կտրենք. Նիկոլ Փաշինյանը՝ գումարները ծախսելու մասին

2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, խոշոր 100 հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով: 


«Այս թվերը շատ խոսուն են։ Այս երկու ցուցանիշները վկայում են, որ մենք բազմաթիվ մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմներ ուղղակի ոչնչացրել ենք, բայց մենք, այնուամենայնիվ, գումարները ծախսելիս պետք է յոթ չափենք, մեկ կտրենք՝ հասկանալու համար, թե արդյոք գումարը ճիշտ տեղում ենք ներդնում», - ասաց վարչապետը։


Վարչապետը նշեց , որ չլուծված հարցերն այնքան շատ են, որ երբեմն պետք է ավելի հասցեական ու ավելի կարճ որոշում կայացվի՝ հետագայի համար ավելի ռազմավարական լուծումների միտմամբ:


Փաշինյանը նաև ասաց, որ կառավարությանը մեղադրում են միջոցներ խնայելու համար։ Ըստ վարչապետի՝ դա շատ տարօրինակ մեղադրանք է, քանի որ մեղադրում են ոչ թե միջոցները անարդյունավետ ծախսելու, այլ դրանք խնայելու համար: Բայց ինքը ուրախ է դրա համար: