24.11.2024
Թանկյանը կոչ է արել օգնել Հայաստանի ու Արցախի դպրոցականներին՝  ձեռք բերելու գաջեթներ
prev Նախորդ նորություն

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» գործունեության վերաբերյալ քրգործ է հարուցվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն:

Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Մասնավորապես,

☑️ Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,

☑️խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,

☑️ առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,

☑️ խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:


Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) հարուցվել է քրեական գործ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ բազմաթիվ անգամ բարձրաձայնվել է: Մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու նույն խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանն ու Անի Խաչատրյանը անսպասելիորեն այցելել էին «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն», որից հետո հայտարարել էին, որ կենտրոնում չեն պահպանվում կենդանիների պահման սանիտարահիգիենիկ նորմերը և բազմաթիվ խախտումների մատնանշել: