24.11.2024
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի» գործունեության վերաբերյալ քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

Զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին բուժօգնության ծավալը կավելանա

Զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին մատուցվող բժշկական օգնության ծավալը պետպատվերի շրջանակում կավելանա: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Նրա խոսքով, վերջին 2 տարիների բարեփոխումների արդյունքում ստացվել էր այնպես, որ ժամկետային զինծառայողների ծնողներն իրենց բարդ ու թանկարժեք վիրահատությունների համար պետությունից ստանում էին 100 տոկոս փոխհատուցում, իսկ պայմանագրային զինծառայողները և սպայական անձնակազմը օգտվում էր միայն համավճարային փոխհատուցումից: Խոսքը սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների մասին է: Ստացվել էր անհավասար իրավիճակ, որը նախարարությունը փորձում է այս որոշմամբ շտկել: 


«Նրանք մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներն են, ոստիկաններ, ԱԱԾ աշխատակիցներ, ԱԻՆ աշխատակիցներ և նրանց բոլորի ծնողները»,- ասաց նախարարը: Այսպիսով սպայական կազմն ոի զինծառայողները ներառվում են այն փաթեթի մեջ, որը մշակվել էր ժամկետային զինծառայողների ծնողների համար: