24.11.2024
ՀՀ համար ընդունելի չեն խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Եթե միտումը պահպանվի՝ կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել. Ավինյան

Երեկ երեկոյան տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ որոշումը թարմացվել է, և մի շարք ոլորտներում տնտեսական գործունեության տեսակներ թույլատրվել են: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:


Նա թվարկել է, թե ո՞ր հատվածների համար են հանվել սահմանափակումները և նշել. 


«Ինչպես և խոստացել էինք, փուլային տարբերակով մենք կամաց-կամաց գնում ենք դեպի բացում, և միաժամանակ մեր տեղորոշման համակարգերն ավելի ու ավելի էֆեկտիվ են աշխատում այս փուլում։ Ամբողջապես այս համակարգը տեղափոխվել է ԱԻՆ-ի կառավարման կենտրոն, և այնտեղից և՛ համաճարակաբանները, և՛ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, և՛ ծրագրավորողները միասին աշխատում են մեր համակարգմամբ, և այս համակարգը փոխլրացնում է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքը: Այս փուլում կարելի է ասել, որ դեռևս վիրուսի տարածման տենդենցը վերահսկելի է, և եթե նման ձևով շարունակվի, կարծում եմ, մենք կրկին կշարունակենք տնտեսական գործունեության տարբեր տեսակներ բացել»,- նշեց Ավինյանը:


VERELQ-ը ներկայացնում է այն սահմանափակումների ցանկը, որոնք վերացվել են Պարետի որոշմամբ: