Սիրիայում Թուրքիայի գործողությունը կշարունակվի, քանի դեռ Անկարան չի հասնի իր առջև դրված նպատակներին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: ««Խաղաղության ակունք» գործողությունը կշարունակվի այնքան, քանի դեռ չենք հասնի մեր առջև դրված նպատակներին»,- ընդգծել է նա։