Վլադիմիր Կարապետյանն այլևս չի կատարելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պարտականությունները։ «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», - ասված է նրա Facebook-յան գրառման մեջ։ Վլադիմիր Կպապետյանն իր գրառման մեջ չի խոսում պաշտոնից ազատման պատճառների մասին: Վլադիմիր Կապատերյանը 2019 թ. հուվարի 29-ին էր նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար: Մինչ այդ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր Արման Եղոյանը, որը 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր և ազատվել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից: Այժմ տեղեկություն չկա, թե ով կարող է լինել վարչապետի նոր մամուլի խոսնակը: