ԱՄՆ-ն և Իրանը կարողացել են խուսափել ուղիղ ռազմական հակամարտությունից, սակայն կողմերն այդպես էլ ոչ մի հանգուցալուծման չեն հասել, այդ թվում իրանական միջուկային համաձայնագրի շուրջ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Յուրի Ռոգուլևը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում մեծ պատերազմ Իրանի հետ: Ըստ նրա, Իրանը մեծ պետություն է և ունի հզոր զինված ուժեր՝օդուժ և ռազմածովային ուժեր:Նա հավելել է, որ Իրանի դեմ պատերազմը հեշտ զբոսանք չի լինի: