24.11.2024
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները
prev Նախորդ նորություն

Նույնիսկ պատերազմ տեսածներն են ցնցված. Գանդահարյանը՝ Բեյրութում փուզումների մասին

Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունի հետեւանքով փլուզումների մասշտաբներն աննախադեպ են: Դրանք մեծապես վնասել են հայկական թաղամասերը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, տեսակապի միջոցով տեղի ւնեցած քննարկման ժամանակ, հայտարարել է «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը:


«Նույնիսկ պատերազմ տեսածներն են ցնցված: Այս պահին հայտնի է համայնքում 11 զոհի եւ 250 վիրավորի մասին: Սակայն թվերը կարող են աճել, քանի որ կան անհետ կորածներ եւ ծանր վիրավորներ», - ասաց Գանդահարյանը՝ հավելելով, որ նավահանգստի ոտ գնտնվող գրեթե բոլոր տները վնասվել են


«Չկան դռներ եւ պատուհաններ: Կան անօթեւան մնացած մարդիկ: Այժմ իշխանությունները քննարկում են նրանց հյուրանոցներում կացարան տրամադրելու հարցը», - տեղեկացրեց Գանդահարյանը:


Վնասվել են դպրոցները, եկեղեցիները, հավելեց նա ու նշեց. «Շրջանը աղետի գոտի է հայտարարվել: Տարբեր պետություններ հայտնում են, որ պատրաստակամ են օգնել, արդեն օգնում են, օգնություն ենք ակնկալում Երեւանից»:


Հայաստանի կառավարությունը օգոստոսի 8-ին մեկ օդանավ հումանիտար բեռ է ուղարկելու Լիբանան՝ այդ երկրի ժողովրդին և հայ համայնքին աջակցելու նպատակով: Գործադիրը նախատեսել է ևս երկու օդանավ բեռ ուղարկել մյուս շաբաթվա մեջ:


Լիբանան է մեկնելու նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանի և Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ուղեկցությմաբ: