24.11.2024
Երկրորդ օրն է Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել
prev Նախորդ նորություն

Հայրենադարձվելո՞ւ են արդյոք Լիբանանի հայերը. Սինանյանը մանրամասնում է

Հայաստանը Բեյրութ հումանիտար բեռով երեք օդանավ է ուղարկելու: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, տեղի «Բեյության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսակամի միջոցով տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:


Նրա խոսքով, Հայաստանը պատրաստ է եղել հենց առաջին օրվանից՝ օգոտոսի 4-ին, երբ տեղի ունեցել ողբերգական պայթյունը Բեյրութում, կառավարական մակարդակով աջակցել Լիբանանին, ինչպես նաև հայ համայնքին: «Խնդիրն այն էր, որ չէր կատարված կարինքների գնահատում: Երբ այն անգամ նախնական տեղի ունեցավ, մենք միանգամից հասկացանք՝ ինչ աջակցությւոն տրամադրել», - ասաց Սինանյանը, որը օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության հանձնարարականով մեկնում է Բեյրութ:


Նույն պատվիրակության մեջ նրա հետ լինելու է «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը և Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի նախագահ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:


«Չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե մենք եկել ենք, որպեսզի օգնենք հայերին: Կարծում եմ՝ այդ մեսիջը սխալ կընկալվի Լիբանանի ժողովրդի կողմից: Նրանք արժանի են, որ մենք ավելի լավ վերաբերվենք իրենց: Հետևաբար, մենք գնում ենք, որ Հայաստանի ժողովրդի անունից օգնություն հասցնենք լիբանանյան ժողովրդին, դրա մեջ մտնում է նաև հայկական համայնքը», - ասաց Սինանյանը՝ հավեելով, որ իրենք գնում են փաստահավաք առաքելությամբ:


«Գնում ենք այնտեղ փաստահավաք առաքելությամբ: Մեր նպատակը տեղում ծանոթանալն է այն արհավիրքին, տեղում ծանոթանալ մեր հայրենակիցների տրամադրությունների հետ, որպեսզի մենք էլ ավելի խորապես հասկանանք, թե երկարաժամկետ իմաստով ինչ է ակնկալվում Հայաստանի կառավարությունից, ինչ կարող ենք մենք անել», - ասաց նա:


Նա նաև նկատեց, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև Լիբանանին ու հայ համանյնքին երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցը:


Սինանյանը հայտնեց, որ պատվիրակության հետ կմեկնեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ, ովքեր տեղում կլուսաբանեն իրադարձությունները: «Այցի արդյունքներով Սինանյանը զեկույց կպատրաստի վարչապետին ներկայացնելու համար», - ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը:


Նրա խոսքով, Հայաստանը պետք է նաև պայմաններ ստեղծի հայրենադարձվելու ցանկություն ունեցող հայերին Լիբանանից տեղափոխությունը կազմակերպելու և ՀՀ-ում արժանապատիվ ընդունելու համար:


"Բայց չպետք է տպավորություն ստեղծվի, որ մենք գնում ենք Լիբանան հայ համայնքին տարհանելու համար: Մենք գնում ենք Լիբանանի ժողովրդին, այդ թվում հայ համայնքին աջակցելու նպատակով", - ասաց նա՝ նկատելով, որ ՀՀ-ն կարող է հոգալ նաև Բեյրութում պայթյունից վնասված որոշ շենքերի վերակառուցման հարցերը: