ԱԱԾ և Ոստիկանության պետերի պաշտոնակատարները կնշանակվեն այդ պաշտոններում: Այս այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Շանթ ՀԸ եթերում։ Հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ որոշումն արդեն կայացրել է, դրա մասին կհայտարարվի վաղը։ Ոստիկանության պետի պաշտոնակատարը Արման Սարգսյանն է, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ Էդուարդ Մարտիրոսյանը։